ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քաղաքական դիալեկտիկա

Քաղաքական դիալեկտիկա
22.07.2023 | 18:29

Ընդդիմությանը բարեկամական խորհուրդ տամ: Տղե՛րք, եթե վերջնականապես չեք կորցրել քաղաքական նյուխը, սկսեք ձեր բոլոր ռեսուրսների ինվենտարիզացիան և պահեք այն պատրաստ՝ ի աջակցություն տարերային բոլոր գործընթացների: Երկրում իրավիճակը փոխվում է արագ, իսկ դուք հիմա լուսանցքում եք: Լավ, թե վատ, բայց քաղաքական ակտորները դուք եք, կմնա՞ք դուք, թե՞ չեք ձգի՝ ձեզանից է կախված: Քաղաքանության դիալեկտիկան իրենն անում է ձեզանից անկախ, և սրանց ազատ անկման հետհաշվարկը, ցավոք, ոչ թե դուք, այլ հենց իրենք են միացրել:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4483

Մեկնաբանություններ